



Հարգելի գործընկեր,
“ՆանոՔիմ” ընկերությունն առաջարկում է տարբեր մակերեսների պոլիմերային ծածկույթով պատման աշխատանքների կատարում: Հորիզոնական մակերեսների պատման համար մենք օգտագործում ենք էպոքսիդե հիմքով, կվարցային ավազ պարունակող պոլիմերային հատակներ, իսկ պատերի համար՝ էպոքսիդե հիմքով ներկեր: Էպոքսիդե հիմքով պոլիմերային ծածկույթները անփոխարինելի են կաթի վերամշակման ժամանակակից արտադրական տարածքների համար: Դա պայմանավորված է այս ծածկույթների բացառիկ ֆիզիկա-քիմիական հատկություններով, որոնց շնորհիվ առավելությունները դառնում են ակնհայտ;
բացառիկ երկար շահագործման ժամկետ (20-50 տարի),
ապահովում են բացարձակ հարթ,առանց կարերի և թերությունների, ոչ ծակոտկեն, անջրաթափանց անսահմանափակ մակերեսով ծածկեր ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց հարթությունների վրա,
բարձր մեխանիկական կայունություն (մաշվածության, հարվածների նկատմամբ),
բարձր քիմիական կայունություն (ջրի, թթուների, հիմքերի, աղերի, լուծիչների, օրգանական նյութերի բարձր կոնցենտրացիաների նկատմամբ),
ջերմաստիճանի նկատմամբ կայունություն (- 40-ից մինչև + 90 °C),
ունեն բարձր էկոլոգիական հատկություններ, իներտ են (անհոտ և անհամ են),
կայուն են լվացմանը, բավարարում են ժամանակակից բարձր հիգիենիկ պահանջներին,
անհրաժեշտության դեպքում հեշտ նորոգվում են,
տարբեր գույների համադրությամբ ապահովում են բարձր էսթետիկ տեսք:
Որպես հատակի ծածկ մենք օգտագործում ենք հայտնի արտադրողների հատակներ: Առաջարկում ենք նաև սեփական արտադրության հատակներ և ներկեր,ինչը մեր ընկերությանը հնարավորություն է տալիս ապահովել ամենամատչելի գները Հայաստանում: Արտադրության համար մենք օգտագործում ենք աշխարհահռչակ Momentive և Afcona Additives ընկերությունների հումքերն ու հավելանյութերը: Բոլոր աշխատանքները կատարվում են Ռուսաստանի Դաշնությունում և Արաբական Միացյալ Էմիրություններում վերապատրաստված մասնագետների կողմից: Այս ամենը մեզ հնարավարություն է տալիս երաշխավորել մեր աշխատանքը: Մենք իրականացնում ենք նաև հատակների հետագա խնամքն ու սպասարկումը: Ցանկության դեպքում մեր դիզայները կօգնի կայացնել գույների ճիշտ ընտրություն: Մեր թիմը կանի հնարավոր ամենը, որպեսզի բավարարի ձեր բոլոր պահանջները հնարավոր սեղմ ժամկետներում:
Մեզ հետ կարող եք կապվել՝
055 27 05 81 info@nanochem.am
ABOUT US